Այսօր կառավարությունն իր նիստում ՀՀ պաշտպանության նախարարությանը թույլատրել է «Ավտոմատիկա» ՓԲԸ սեփականատիրոջից ՀՀ անունից գնել ընկերության կանոնադրական կապիտալում նրան պատկանող 20 տոկոս բաժնետոմսերը` 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով, որը վճարվելու է նախարարության արտաբյուջետային միջոցների հաշվին։ Այսպիսով, ընկերությունը դառնում է 100 տոկոս պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություն և կարող է ներգրավվել ռազմարդյունաբերական զարգացման պետական ծրագրերում։
Փոփոխելով և լրացնելով իր նախկին որոշումներից մեկը, գործադիրը հստակորեն սահմանել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցման հիմքերը և որոշման առանձին դրույթներ համապատասխանեցրել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքին։









































