Բելառուսի իշխանություններին խիստ անհանգստացնում է հանրապետության սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ակտիվությունը: Համապատասխան հայտարարություն է արել Բելառուսի պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինը:
ԻՆչպես հաղորդում է Rospalt գործակալությունը, Ժադոբինի խոսքերով՝ աշխարհում և տարածաշրջանում իրավիճակը զարգանում է այնպես, որ անվտանգության հարցերին անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել: Մասնավորապես նրա խոսքերով՝ «մեծացել է մեր երկրի սահմանների մոտ զորքերի պատրաստման ակտիվությունը»:
Ժադոբինը նշել է, որ վերջին շրջանում Բելառուսի և Ռուսասատանի պատասխանատվության շրջաններում հայտնվել են ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման համար նախատեսված 10 ռազմական օդանավակայան և 4 նավահանգիստ, Լեհաստանի տարածքում առաջիկայում կտեղակայվի ԱՄՆ-ի ավիացիան, իսկ ՀՀՊ համակարգերը կտեղակայվեն Բելառուսի սահմանի մոտ:
Այդ կապակցությամբ նախարարը նշել է, որ Բելառուսը շահագրգռված է ամրապնդել և ընդլայնել ռազմական համագործակցությունը Ռուսասատնի հետ և հավելել է, որ կողմերն արդեն համատեղ զորավարժություննրեր են իրականացնում:










































