Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգից «Առաջին լրատվական»-ին հայտնի է դարձել, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Սարգիս քահանա Մելքոնյանը (Շվեդիա)`ծառայության ընթացքում դրսևորած կարգազանցության և եկեղեցականի վարքին անհարիր ընթացքի համար:
Կարգալույծ հռչակված եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքերը` Սարգիս Մելքոնյան ավազանի անունով:









































