Ռուսասատնի և Չինաստանի ընդդիմությունը Սիրիայում տիրող դրության վերաբերյալ երկար չի տևի: Ինչպես հաղորդում է BBC-ն, նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:
Նրա խոսքերով՝ Ռուսաստանը և Չինաստանը հայտնվում են մեկուսացման մեջ, այն դեպքում երբ զարգացած եվրոպական երկրները և արաբական պետությունները միասնական դիրքորոշում ունեն Սիրիայի հարցում:
«Չինացիները, ինչպես և ռուսները, չեն սիրում լինել մեկուսացման մեջ,- ասել է Սարկոզին,- Չինաստանի և Ռուսասատնի մեկուսացումը Սիրիայի հարցում երկար չի տևի»:
Հիշեցնենք, Ֆրանսիայի մայրաքաղաքում այսօր կհավաքվեն 14 երկրների արտգործնախարարներ՝ այսպես կոչված «Սիրիայի բարեկամների» խումբը՝ քննարկելու Սիրիայում տիրող իրավիճակը:









































