Haber Türk-ի փոխանցմամբ՝ ապրիլի 12-ին ՄԱԿ-ում կազմակերպված «Հայոց ցեղասպանության ընդունում» խորագրով սիմպոզիումի ժամանակ հայկական կողմը 1915 թվականի իրադարձությունների (Հայոց ցեղասպանություն) հետ կապված Թուրքիայից պահանջել է 15 միլիարդ դոլարի փոխհատուցում:
Սիմպոզիումում ելույթ ունեցող հայկական պատվիրակության ղեկավար Կառլա Կարապետյանը հենց այդքան է գնահատել 1915 թվականին կրած վնասը: Նա ընդգծել է, որ Գերմանիան 1950-ական թվականներից սկսած՝ 60 միլիարդ դոլարի փոխհատուցում է վճարել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 6 միլիոն հրեաներին սպանելու համար:








































