Ապրիլի 18-ին, ժամը 13.45-ին, «ԳԱԶ-3302» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ծովակալ Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել 44-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:







































