Չորեքշաբթի օրը համացանցում հայտնվել է մի ձայնագրություն, որում կրկին արձանագրվել է Մել Գիբսոնի զայրույթի սուր բռնկման նոպան, որոնք նման են երկու տարի առաջ իր ռուս ընկերուհու հասցեին արված սպառնալիքներին: Նախորդ շաբաթ այս ձայնագրությունը սպառնացել էր հրապարակել հոլիվուդյան սցենարիստ Ջո Էսթերհազը:
Ավելի վաղ Հոլոքոստի պատմության թանգարանը Էսթերհազից պահանջել էր հրապարակել այդ ձայնագրությունները, որոնցում առկա են հակասեմական հայտարարություններ:
The Wrap կայքի կողմից հրապարակված ձայնագրության մեջ Գիբսոնը քննադատում է Էսթերհազի ֆիլմի սցենարը, ինչպես նաև վատ արտահայտություններ անում հրեաների հասցեին, հիշում ռուսաստանցի իր ընկերուհուն:






































