Սիրիայի անվտանգության ուժերը չորեքշաբթի օրը կրակ են բացել ցուցարարների դեմ, ովքեր շրջապատել էին զինադադարի պահպանմանը հետևող ՄԱԿ-ի դիտորդական խմբի մեքենաները:
The Washington Post-ի փոխանցմամբ՝ Դամասկոսի արվարձաններից մեկում տեղի ունեցած այս բռնությունները վկայում են այն մասին, թե ինչ դժվար պայմաններում են պատրաստվում աշխատել դիտորդական փոքր խմբերը, որոնց հանձնարարված է դադարեցնել Սիրիայում արդեն 13 ամիս շարունակվող բռնությունները:
Երեկ տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորվել է առնվազն 8 մարդ:











































