«Երկիր»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ն պատրաստվում է ընտրությունների օրը 300-500 ԱՄՆ դոլարով «դժվարանցանելի» ընտրատեղամասերում կաշառել մրցակից կուսակցությունների հանձնաժողովների անդամներին:
«Մեզ հասած լուրերի համաձայն՝ որոշ ՀՀԿ-ականներ էլ նախընտրում են դրա համար նախատեսված գումարը «տակով անել» և սեփական լծակներն օգտագործել՝ հանձնաժողովի անդամներին վախեցնել, աշխատանքից ազատելու սպառնալիքով հասնել ուզածին:
ՀՀԿ-ում, սակայն, ոչ բոլորն են լծվել նախընտրական աշխատանքներին: Համամասնական ցուցակից դժգոհողները իրականության հետ դեռ չեն համակերպվել: Մեր տեղեկություններով` ընտրություններից հետո լուրջ արտահոսք է սպասվում ՀՀԿ-ից: Իսկ այս ընթացքում դժգոհ հանրապետականները ձայն չեն հանում, մրցակիցների դեմ էլ պայքար չեն մղում. Ինչ իմանաս, գուցե վաղը պետք լինի դառնալ այլ կուսակցության անդամ, մանավանդ` դրա փորձն արդեն ունեն»:
հանում, մրցակիցների դեմ էլ պայ-քար չեն մղում, ինչ իմանաս, գուցե վաղը պետք լինի դառնալ այլ կու-սակցության անդամ, մանավանդ՝ դրա փորձն արդեն ունեն:











































