Վերջերս «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը «Առավոտ»-ին տեղեկացրել էր, որ Արթիկում խոսք Է գնում 25-30 հազար դրամ ընտրակաշառքի մասին:
«Երեկ կենտրոնական հրապարակում կանգնած արթիկցիներից հետաքրքրվեցինք, թե արդեն սկսե՞լ են բաժանել նախատեսված գումարը: «Հլը չեն սկսել, շուտ Է, մարդկանց չենք կարող զրպարտել, բայց ժուռնալիստ մարդ եք, ինչ կլինի, որ մի հատ լավություն անեք, ճշտեք, թե ո՞ւմ նկատի ունի Մակեյանը, ո՞ւմ դիմենք, Էն չըփլաղ աղջկա հետ նկարվածի՞ն, թե՞ ցիլինդրով կնկա մեջտեղը հայտնվածին»:
«Մենք ակամայից շրջվեցինք դեպի թեկնածուների ցուցապաստառները, ու մեր ֆոտոխցիկը ֆիքսեց ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանին ու ՀՀԿ-ական պատգամավոր, Արթիկի քաղաքապետի եղբայր Մխիթար Վարագյանին: Արթիկի հրապարակում որ կողմը շրջվեցինք, ականատես եղանք սեքսուալ ցուցապաստառների: Ամենայն հավանականությամբ` թեկնածուների PR-ով զբաղվողները խորհուրդ են տվել դիտելիություն ապահովելու համար իրենց լուսանկարները տեղադրել կիսամերկ կանանց ֆոնին»,- հավելում է թերթը:









































