Երգչուհի Մադոննան արդեն 30 տարի շարունակ աշխարհին է ներկայացնում իր երաժշտությունը, բայց նա իր կյանքում այլ դեր ևս ունի: Մադոննան 4 երեխաների մայր է:
MSN.com-ը հաղորդում է, որ երգչուհին բացառիկ հարցազրույցի ժամանակ նայել է լուսանկարին, որում իր 15-ամյա դուստրը ծխում է, և հաղորդավար Հարի Սմիթին ասել է, որ դա իր համար երջանիկ պահ չի եղել:
Մադոննան ասել է, որ իրեն դա, անշուշտ, բարկացրել է, և ինքը կարծում է, որ ինքն այնքան էլ խիստ մայր չէ, որքան որ հարկավոր է: Երգչուհին կարծում է, որ ինքը պետք է ավելի խիստ լինի իր երեխաների հետ, քանի որ մայր լինելը բարդ է: Մադոննան ասել է, որ ինքն ընդհանրապես կարծում է, որ ծխելը վտանագվոր է ցանկացած մարդու համար:
Չնայած Մադոննան իր վերջին տեսահոլովակում ծխում է, բայց երբ Սմիթը խոսել է այդ մասին, երգչուհին ժպտացել է և ասել, որ ինքը չի ծխում, և դա ընդամենը տեսահոլովակի համար է եղել:
Visit msnbc.com for breaking news, world news, and news about the economy











































