ՀՀԿ-ի կողմից մեծամասնական կարգով թիվ 20 ընտրատարածքում առաջադրված Հրանտ Գրիգորյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այդ ընտրատարածքում ոչ մեկին իրեն մրցակից չի համարում. «Ոչ մեկին էլ չեմ ճանաչում ու ինձ մրցակից չեմ համարում: Իսկ սա սովորական քարոզարշավ է, ոչ մի արտասովոր բան էլ չկա»:
Այն հարցին, թե ինչպես է գնահատում իր կուսակցության ուժերը, Գրիգորյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն հաղթելու է: Առաջին տեղն է լինելու ոչ միայն թիվ 20 ընտրատարածքում, այլև ամբողջ հանրապետությունում»:









































