4-ամյա Օլիվիա Հիքսը տատիկի տանն էր, մայրն էլ պատրաստվում էր աշխատանքի գնալ: Փոքրիկը որոշում է կատակել, թաքնվում է իր մայրիկի մեքենայի հետևում, ինչը ճակատագրական հետևանք է ունենում նրա համար: Դեպքը տեղի է ունեցել անցած ամիս, Անգլիայում՝ Բեդֆորդշիրում:
Երեխայի մայրը՝ Քելլին, կարծելով, որ երեխան տանն է, տեղաշարժել է Ford Focus մեքենան և ակամայից վրաերթի ենթարկել փոքրիկին: Երեխային ուղղաթիռով հոսպիտալացրել են, սակայն հիվանդանոցում 5 օր անց նա մահացել է: Գանգուղեղային ծանր վնասվածքներն անհամատեղելի են եղել կյանքի հետ:
Հարցաքննությունից հետո տեղի ոստիկանությունը որոշել է մեղադրանք չառաջադրել կնոջ դեմ:










































