Sunday, 07 06 2026
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է

«Նորաշեն 2007»-ի գործով ուրբաթ օրը հայտնի անուններ կհնչեն

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվել է «Նորաշեն 2007»-ի գործով դատաքննությունը, որով, ինչպես «Առաջին լրատվական»-ն արդեն հայտնել է, «Նորաշեն 2007»-ից խաբված շուրջ 200 բնակարանատերերի գործերը քննվում են անջատ, քանի որ դատարանը որոշել է ընդհանուր քննությունից անջատել Լուսաբեկ Սամվելյանի և Արմեն Թադևոսյանի գործերը: Այս անգամ նիստը հետաձգվել է դատական նիստերի քարտուղարի բացակայության պատճառով և նշանակվել է ապրիլի 20-ին:

Ինչպես արդեն հայտնել էինք, այս գործով վերջին դատական նիստում ևս հերթական 10 վկաներն էին հարցաքննվել, որոնք ևս, ինչպես և նախորդ նիստերում հարցաքննված մի քանի վկաներ, վստահեցրել են դատարանին, որ դատարանում գտնվող երկու ամբաստանյալները` Արմեն Թադևոսյանը և Լուսաբեկ Սամվելյանը ստեղծված իրավիճակում ընդամենը զոհեր են, որոնց թիկունքում ավելի մեծ «շնաձկները» կկարողանան թաքնվել ու դատական այս պրոցեսի երկարաձգման արդյունքում կհասցնեն յուրացնել ավարը:

Նախորդ դատական նիստում ամբաստանյալները կրկին մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների անուններ են թվել, որոնց որպես իրենց հետ տեղի ունեցած թալանի հեղինակներ են ներկայացրել: Մասնավորապես ամբաստանյալները տվել են Հերմինե Նաղդալյանի, Արթուր Պողոսյանի և Արսեն Ավագյանի անունները, իսկ նիստի ավարտին լուրեր էին պտտվում, թե գործով հաջորդ, այսինքն` այսօրվա նիստում ամբաստանյալները անունների ցանկին ավելացնելու էին նաև Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի անունը: Սակայն սա, փաստորեն, մնաց հաջորդ` ապրիլի 20-ի նիստին:

Հիշեցնենք, որ մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա կոոպերատիվի նախագահ Ա. Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահ, գործընկերոջ Լուսաբեկ Սամվելյանի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, նույն կոոպերատիվի կողմից կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարաններ վաճառելու պատրվակով 2007-2011թթ. ընթացքում բազմաթիվ քաղաքացիների վստահությունը չարաշահելով, նրանց հետ կնքել են բնակարանների նախնական առուվաճառքի և նախավճարի պայմանագրեր, գանձել են 1.843.379.449 դրամ առանձնապես խոշոր չափի գումար, այն հափշտակել, իսկ բնակարանները հետագայում իրացրել այլ անձանց, իսկ Ցոլակ Պետրոսյանը կազմակերպել ու ղեկավարել է Ա. Թադևոսյանի և Լ. Սամվելյանի կողմից խարդախությամբ մի շարք անձանց առանձնապես խոշոր չափի գույքի հափշտակությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում