Twitter միկրոբլոգների ծառայության ղեկավարությունը ներկայացրել է «Նորարարի արտոնագրային համաձայնագիրը» նախագիծը, որում նկարագրված են այն սկզբունքները, որոնք Twitter-ը մտադիր է պահել արտոնագրային հարաբերություններում: Ծառայությունը հայտարարել է, որ մտադիր է արտոնագրերը կիրառել միայն պաշտպանական նպատակներով: Դրանք Twitter-ը չի պատրաստվում օգտագործել հարձակման և այլ ընկերություններից փոխհատուցում ստանալու նպատակով: Արտոնագրերը Twitter-ում կունենան վահանի, ոչ թե զենքի դեր:
Խոսքը մասնավորապես այն արտոնագրերի մասին է, որոնք ստացվել են ընկերության աշխատակիցների կողմից: Եթե աշխատակիցը տեղափոխվում է այլ ընկերությունում աշխատելու, ապա որոշումն այն մասին, թե ինչպես վարվի արտոնագրերի հետ, աշխատակցինը պետք է լինի:
Twitter-ը նշում է, որ այդ սկզբունքները խիստ տարբերվում են մյուս ընկերություների որդեգրած արտոնագրային քաղաքականությունից: Մյուս ընկերություները աշխատակցին գործի վերցնելիս նրա հետ արտոնագրային պայմանագիր են կնքում, որ աշխատանքը փոխելու դեպքում, նրա ստեղծած տեխնոլոգիաները պետք է շարունակեն գտնվել ընկերության տրամադրության տակ:











































