Грузия Online-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կարող է Վրաստան այցելել ամռան սկզբին: Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Սերգի Կապանաձեն: Նա ընդգծել է, որ ցայժմ հստակեցված չէ Քլինթոնի առաջիկա վրացական այցի ստույգ ժամկետը, և որ աշխատանքներ են տարվում տվյալ ուղղությամբ:
Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսն իր հերթին հայտարարել է, որ Քլինթոնի վրացական այցի ժամկետը դեռ հայտնի չէ, և երբ տեղեկանա, ապա կբարձրաձայնի այդ մասին: