Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ռեզա Թագիպուրը Նախարարների կաբինետի նիստից հետո հերքել է Իրանում ինտերնետի շրջափակման մասին տեղեկատվությունը.
«Մինչև սեպտեմբեր Իրանի ողջ տարածքում ինտերնետի փակման ու ազգային ինտերնետի ստեղծման մասին լուրերն անհիմն են ու չեն համապատասխանում իրականությանը: Մենք չունենք ազգային ինտերնետ: Մենք չենք պլանավորում երկրում շրջափակել ինտերնետի մուտքը»:
Հիշեցնենք, որ տարեսկզբին Իրանի անվտանգության և տեղեկատվության կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Պիյամ Քյարբասին հայտարարել էր, որ մոտ ժամանակներս Իրանն ամբողջությամբ խզելու է կապը համաշխարհային ցանցի հետ և ստեղծելու է սեփական փակ ցանց՝ ազգային ինտերնետ, որից քաղաքացիները կարող են օգտվել երկրի ներսում:










































