Saturday, 27 06 2026
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ

Արմեն Աշոտյանն այցելել է ԿԳՆ լեզվի պետական տեսչություն

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է ԿԳՆ լեզվի պետական տեսչություն և բարձրագույն որակավորման հանձնաժողով, որոնք վերջերս վերանորոգվել են ՀՀ կառավարության տրամադրած ֆինանսական հատկացումներով:
Նախարարը շրջել է բարեկարգված սենյակներում, ծանոթացել վերանորոգման աշխատանքներին և զրուցել աշխատակիցների հետ: Ա. Աշոտյանը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքի արդյունքների վերաբերյալ` նշելով, որ ԿԳՆ ենթակայության երկու ստորաբաժանումներն էլ երկար տարիներ չէին բարեկարգվել, գտնվում էին անմխիթար վիճակում և հարիր չէին կրթական հիմնարկին:

«Այս կրթական հաստատություններում մինչև այսօր բացակայում էին աշխատանքի համար տարրական պայմանները: Տարեվերջին ՀՀ կառավարությունը նախարարության խնայողությունների հաշվին համապատասխան գումար հատկացրեց` նշված հիմնարկները բարեկարգելու և կահավորելու նպատակով: Երբ անցյալ տարի ԲՈՀ-ի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ես խոստացա, որ մոտ ապագայում անպայման կստեղծվեն գիտակրթական հիմնարկին հարիր պայմաններ, շատերը միգուցե թերահավատությամբ ընդունեցին իմ խոսքերը: Այսօր ես ուրախ եմ, որ մեր խոստումները կատարվել են, և վերջապես ստեղծվել են արժանապատիվ պայմաններ աշխատանքի համար: Գիտակրթական հիմնարկները նաև պետություն են ներկայացնում և պետք է անել հնարավորը, որ տվյալ կառույցների աշխատակիցներն աշխատեն արժանավայել պայմաններում»,-ընդգծել է Ա. Աշոտյանը` հավելելով, որ նախորդ տարի ամբողջովին վերանորոգվել և կահավորվել է նաև նախարարության մեկ այլ ստորաբաժանում` Կրթության պետական տեսչությունը: Այցի ընթացքում նախարարն անդրադարձել է նաև Լեզվի պետական տեսչության և, մասնավորապես, ԲՈՀ-ի գործունեությանը` նշելով, որ այն գտնվում է խորը բովանդակային փոփոխություննների մեջ, և վերջին երկու տարվա ընթացքում այդ ուղղությամբ կատարվել է հսկայական աշխատանք, այն է` խստացվել են պաշտպանական գործընթացների նկատմամբ պահանջները` և’ թեկնածուական, և’ դոկտորական աստիճան ստանալու համար, վերակազմակերպվել են գիտական խորհուրդները, ինչպես նաև վերանայվել է գիտական ամսագրերի նկատմամբ քաղաքականությունը, փոխվել են վկայագրերը և այլն:
«Ձեռնարկված խստացումները բերել են նրան, որ այսօր շատ դժվար է դարձել պաշտպանել, և պատահական չէ, որ այս տարի ՀՀ քաղաքացիների կողմից իրականացված պաշտպանությունների թիվը նվազել է մոտ 20 տոկոսով: Մեր կողմից ձեռնարկված քայլերը դեպի հստակություն և խստացում են տանում, և այսուհետ ևս դրանք կրելու են շարունակական բնույթ»,-նշել է նախարարը` անդրադառնալով նաև գիտական ամսագրերի հրապարակայնության խնդրին: Մասնավորապես, հունվարի 1-ին ԲՈՀ-ը հրապարակել է իր համար ընդունելի գիտական ամսագրերի ցանկը, և հուլիսի 1-ից այն ամսագրերը, որոնք չեն ունենա ինտերնետային կայք, դուրս կմնան վերոնշյալ ցանկից:

«Զավեշտալի է, որ 21-րդ դարում գիտական ամսագիրը չունի ինտերնետային կայք, չունի գիտական տեղակատվությունը սփռելու անհրաժեշտ հնարավորություն: Մեզ համար այդ գիտական ամսագիրն արժանահավատ չէ: Բացի այդ, պետք է նաև համապատասխան քայլեր ձեռնարկել, որ հայ գիտնականների աշխատանքը մատչելի լինի նաև արտասահմանցի գիտնականներին: Դրանով կբարձրանա հայ գիտնականների հիշատակման ինդեքսը և, առհասարա,կ հայ գիտության վարկանիշը, ինչպես նաև կլուծվի թարգմանությունների խնդիրը»,-նշել է նախարարը:

Այցի ընթացքում Ա, Աշոտյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում