Դրույսբուրգի կենտրոնը տարհանվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած ռումբի պատճառով: Այս մասին հաղորդում է WDR-ը: Ականապատողները սկսել են դրա վնասազերծման աշխատանքները ապրիլի 18-ի առավոտյան: Իշխանությունները տարհանել են 3.7 հազար մարդու, որոնք ապրում են հենց գտածոյի մոտակայքում: Նրանց ժամանակավորապես տեղավորել են դպրոցի մարզադահլիճում: Եվս 16.8 հազար մարդ պետք է մնան իրենց բնակարականներում, քանի դեռ վնասազերծման աշխատանքներ են տարվում:
Ռումբը հայտնաբերել են երկաթուղային կայարանում, որից հետո գլխավոր երկաթուղային կայարանը փակվել է:
Ոստիկանությունը ավտոմեքենաների համար փակել է կենտրոնական ճանապարհները: Ծրագրի համաձայն` վնասազերծման աշխատանքները պետք է տևեն 1.5 ժամ, որից հետո երթևեկությունը կվերականգնվի:








































