ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ վրացական Georgian Airways ավիաընկերությունը սկսել է թռիչքներ իրականացնել դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան: Այս մասին նշված է օդանավակայանի տարածած հաղորդագրությունում:
Այսօրվանից սկսած՝ Թբիլիսի-Վնուկովո-Թբիլիսի ավիաչվերթներն իրականացվելու են ամեն օր Boeing 737-500 ինքնաթիռներով: Մոսկվայից Թբիլիսի ավիաչվերթներ է իրականացնում նաև ռուսական «Սիբիր» (S7 Airlines) ավիաընկերությունը:










































