Բասկետբոլի ազգային լիգայի պաշտոնական կայքը հաղորդում է, որ կանոնավոր առաջնության նախորդ շաբաթվա լավագույն բասկետբոլիստներ են ճանաչվել Լոս-Անջելես «Լեյքերս»-ի կենտրոնական Էնդրյու Բինեմը` Արևմտյան գոտում և Բոսթոն «Սելթիքս»-ի առաջատար Քևին Գարնետը` Արևելյան գոտում:
Բինեմը օգնեց իր ակումբին հաղթել նախորդ 4 հանդիպումներում: Բասկետբոլիստը մեկ խաղի համար միջինում վաստակել է 21,8 միավոր, և կատարել է 16,3 անդրադարձ:
«Սելթիքս»-ի կազմում նախորդ շաբաթ Գարնետը անցկացրել է 5 հանդիպում, որոցից 4-ում բոսթոնյան ակումբը հաղթանակ է տոնել: Բասկետբոլիտը մեկ խաղի համար միջինում վաստակել է 20 միավոր և կատարել է 10,8 անդրադարձ:








































