Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Վրաստանը ստեղծել է կոմիսարների ինստիտուտ: Կոմիսարները պատասխանատվություն են կրելու երկրի սահմանային քաղաքականության համար:
Նրանք վերահսկելու են մաքսային անցակետերի իրավիճակը, կարգավորելու են գրանցված միջադեպերը: Այս մասին նշված է Վրաստանի ներքին գործերի նախարարի կարգադրությունում: Հարևան երկրների սահմանապահների հետ նրանց հարաբերությունները կարգավորվելու են միջազգային իրավունքի հիման վրա:
Կոմիսարների ինստիտուտը ստեղծվել է Վրաստանի սահմանների ավելի արդյունավետ վերահսկման համար:










































