Շվեդ ճանապարհորդ Սթիգ Լյունդվալը կոտրված կայմի պատճառով 80 օր միայանակ լող է տվել իր զբոսանավով Հնդկական օվկիանոսում, քանի դեռ նրան չէր հայտնաբերել հունական «Պրոթեուս» նավի անձնակազմը: Այս մասին հաղորդում է շվեդական «Էքսպրեսիա» նավը:
Հույն նավաստիները շվեդին հայտնաբերել են ապրիլի 17-ին` հարավաֆրիկյան Ռիչարդս Բեյ քաղաքից 400 կմ հեռավորության վրա:
Հարավաֆրիկյան փրկարար ծառայության աշխատակցի խոսքով` Սթիգը բաց է թողել իր մոտ գտնվող վերջին հրթիռը, որը նկատել է նրանից 1.852 մետր հեռավորության վրա գտնվող հունական նավի անձանակազմը:
Բարեբախտաբար, «Պրոթեուսը» նկատել է հրթիռը:
«Մեր շփումը նրա հետ կարճատև էր, բայց Սթիգը երջանիկ է, որ փրկվել է»,- պատմել է փրկված շվեդի ընկերներից մեկը:










































