Սիգա պրեֆեկտուրայի Բժշական կենտրոնի մասնագետների խումբը Կունիխիկո Կոսուգիի գլխավորությամբ բարեհաջող կերպով փորձարկել են անոթային մետաղական ցանցախողովակը և ներկայացրել հետազոտության արդյունքը: Այս մասին տեղեկացնում է medportal.ru-ն:
Լուծվող ստենտները ստեղծվել են ճապոնական Kyoto Medical Planning ընկերության կողմից: Դրանց պատրաստման համար օգտագործվել է եգիպտացորենի օսլայից ստացված նյութը: Մինչ այդ ստենտները պատրաստվում էին մետաղից:
1998 թվականի սեպտեմբերից 2000 թվականի ապրիլ ընկած ժամանակահատվածում 50 ճապոնացիների օրգանիզմում տեղադրվել են նոր՝ 84 Իգակի-Տամաի տեսակի ստենտներ: Հետազոտության ընթացքում մահվան մի քանի դեպքեր են արձանագրվել՝ կաթվածի և անոթի տեղադրման վայրում թրոմբների առաջացաման հետևանքով:
Հետազոտողների տվյալներով՝ լուծվող անոթների տեղադրման բարդացումների վիճակագրությունը գրեթե չի տարբերվում մետաղականներից: Նոր ստենտների յուրահատկությունը կայանում է նրանում, որ դրանք միջինը 3 տարում լուծվում են:






































