Greenpeace կազմակերպության ինդոնեզացի ակտիվիստները հագել են վագրերի կոստյումներ ու շարք են կազմել Ջակարտայում անտառտնտեսության նախարարության դիմաց: Այս մասին հայտնում է ITAR-TASS գործակալությունը:
Ակցիայի կազմակերպիչներն այդ կերպ պահանջում են միջոցառումներ ձեռնարկել անտառների պահպանության համար, որոնք անհետացող սումատրայական վագրերի հիմնական բնակատեղին են:









































