Ապրիլի 17-ին՝ ժամը 21:31-ին, ահազանգ է ստացվել, որ Լիճք-Մարտունի ավտոճանապարհի 1-ին կմ-ում այրվում է «ՎԱԶ -2121» մակնիշի ավտոմեքենա:
Ժամը 21:34-ին դեպքի վայր է մեկնել Մարտունի քաղաքի հրշեջ-փրկարար ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ամբողջությամբ այրվել է Հ. Մարտիրոսյանին պատկանող «ՎԱԶ -2121» մակնիշի 28ՕՕ749 պ/հ ավտոմեքենան:










































