Sunday, 07 06 2026
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
Հերթական անգամ ականատես ենք խախտումների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը․ Սաքունց
«Իդոլ» ռոբոտի թվային տարբերակը դարձել է վիրտուալ բժիշկ
Blue Origin-ի հրթիռի պայթյունից չեն վնասվել վառելիքային բաքերը
ՌԴ-ն փորձում է մաքսիմալ վնաս հասցնել ՀՀ ներքին կայունությանը՝ դրանով առաջ տանելով սեփական շահերը
Ինչո՞ւ հնարավոր չէ Մարսից արագ վերադառնալ
«Եռագլխի» համար սա կենաց-մահու կռիվ է. տարբեր խժդժությունների կդիմեն
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
Ղազախստան-Կիպրոս լոգիստիկան կարող է «պատուհան լինել» նաև Հայաստանի համար
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ
Մի շարք ռուսաստանյան տեղեկատվական աղբյուրներում ակնհայտ կեղծ լուրեր են տարածվում․ Իոաննիսյան
Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Արայիկ Հարությունյան
«Չորս հոգու 50 հազար են տվել ամեն ընտանիքին, որ Գագիկ Ծառուկյան ընտրեն»․ ՀԿԿ հերթական գաղտնալսումը
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
Ուշադրություն․ ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
ԱՊՀ դիտորդը խախտել է անաչառության կանոնը. հստակ արտահայտվել է ուժերից մեկի օգտին
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ

Անահիտ Բախշյանը խոստանում է պարգևատրել նրան, ով կարձանագրի ընտրակաշառքի փաստը

Անահիտ Բախշյանը խոստանում է պարգևատրել նրան, ով կարձանագրի ընտրակաշառքի փաստը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, թիվ 12 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Անահիտ Բախշյանը:

Բանախոսի կարծիքով՝ ամենակարևորն այն է, որ դրական փոփոխություն կա նախորդ քարոզարշավի հետ համեմատած, կա հեռուստատեսային հավասար լուսաբանում, ինչն ակնհայտ է և շատ դրական: Երկրորդը, ըստ նրա, բացի անվտանգության ծառայության կրնկակոխ հետևելուց՝ արտառոց բան տեղի չի ունեցել, մնացածը քարոզարշավն է՝ իր ընթացքով:

Անդրադառնալով խախտումներին` ասաց, որ բոլորը խոսում են ընտրակաշառք բաժանելու մասին:

«Մանանդյան փողոցի վրա ՀՀԿ այսինչ մականունավոր մարդը բաժանում էր 8 հազար դրամ, իսկ ԲՀԿ-ն` 13 հազար: Տնետուն ընկնում են, ցուցակագրում մարդկանց, գյուղերում պարարտանյութ են բաժանում: Կիրակի օրը Մեծամորում մեր քարոզարշավի ժամանակ ասացին, որ ՕԵԿ-ը քիչ առաջ դդումի մուրաբա տարավ քարոզարշավի»,- մանրամասնեց Անահիտ Բախշյանը:

Նա հայտարարեց, որ դրամական մեծ պարգև է խոստանում այն լուսանկարի համար, որտեղ պատկերված կլինեն կաշառք տվողը և վերցնողը: Ա. Բախշյանն ընդգծեց, որ պետք է տվողն ու վերցնողը հստակ երևան:

Լավ ուսումնասիրելով այն, ինչ կատարվում է քաղաքական դաշտում` միմյանց են կապում «Ժառանգությանը» և ՀՀԿ-ին, ՀԱԿ-ին և ԲՀԿ-ին, եկել է այն համոզման, որ դրանք քաղաքական ինտրիգներ են:

«ԲՀԿ-ն քննադատում է տնտեսությունը, մինչդեռ ինքն էլ է նպաստել դրան, իսկ հիմա ասում է` գիտե՞ք, նոր եմ գլխի ընկել, որ տապալել եմ տնտեսությունը: Ո՞վ է հավատալու, ոչ ոք: Եթե իսկապես մտահոգ է մեր երկրի ապագայով և իսկապես ուզում է փոխել, թող չեղյալ համարի կալիցիոն հուշագիրը, ասի` չէ, ես այս դաշտում եմ, և կտեսնեք, թե ինչ կանեմ: Իրենք էլ, դաշնակներն էլ, ՀԱԿ-ն էլ մի ուրիշ տեսակ ձայնագողությամբ են զբաղվում»,- նշեց Անահիտ Բախշյանը` հավելելով, որ միակ ընդդիմադիր քաղաքական ուժը «Ժառանգությունն» է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում