Մեքսիկայի իշխանությունները զգուշացրել են Պոպոկատեպետլ հրաբխի հնարավոր ժայթքման մասին:
Ինչպես հաղորդում է BBC-ն, այս պահին երկրի իշխանությունները վտանգի մակարդակը բարձրացրել են մինչև «դեղին» (ամենաբարձր) մակարդակ: Հրաբխից 5.5 կմ շառավղով բոլոր դպրոցները փակվել են: Այս պահին պատրաստվում են տարհանել բնակիչներին:
Պոպոկատեպետլը Հարավային Ամերիկայի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է, այստեղ գրանցվել է ավելի քան 15 ժայթքում: Հրաբխի անմիջական հարևանությամբ ապրում է ավելի քան 20 մլն մարդ:








































