Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Ալեքսանդր Կվիտաշվիլին չեղյալ է հայտարարել իրավաբանական ֆակուլտետի դեկան Իրակլի Բուրդուլիի կողմից ռուսական գիտական աղբյուրներից օգտվելու նկատմամբ մտցված խտրականությունը:
Նշվում է, որ ավելի վաղ դեկանը հրահանգել էր, որ բակալավրերի, մագիստրոսների և դոկտորների մակարդակով գիտական աշխատությունների ժամանակ ռուսալեզու աղբյուրները չպետք է գերազանցեն ողջ օգտագործված գրականության 1/5-ը:
Վրաստանի Ազգային ակադեմիայի փոխնախագահ Գեորգի Լիլուաշվիլին դեկանի այդ կարգադությունը որակել էր որպես հակասահմանադրական, ռասիստական և խտրական:









































