«Երկիր»-ի տեղեկություններով՝ հերթական ոչ պաշտոնական հանդիպում է տեղի ունեցել կոալիցիոն ուժերի ղեկավարների միջև: Կողմերը պայմանավորվել և հստակեցրել են ընտրակաշառքը բաժանելու մեխանիզմները և, որ, ամենակարևորն է` ճշտել են «քարտեզը»:
«Համաձայն պայմանավորվածության` եթե տվյալ ընտրատարածքը տրվել է որևէ կոալիցիոն ուժի, ապա հակառակորդները չպետք է գումար բաժանեն:
Այսպես՝ այլևս ՀՀԿ-ն չպետք է խփի ԲՀԿ-ին և՝ հակառակը, իսկ ՕԵԿ-ին հորդորել են՝ նույն ոգով և եռանդով շարունակել մուրաբա բաժանելը»:
Հանրապետականներից մեկը թերթին պատմել է, որ անգամ նախագահի ծիծաղն է եկել, երբ իմացել է, որ ՕԵԿ-ը մուրաբա է բաժանում»:










































