«Ապրիլի 15-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի պատգամավորի թեկնածու Բաբկեն Գարոյանին վնասվածքներ հասցրած Վարդան Վ-ին երեկվա դրությամբ ոստիկանությունը չէր ձերբակալել»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Սա, թերևս, կանխատեսելի էր, որովհետև փաստի առիթով քրեական գործ Է հարուցվել դիտավորությամբ առողջությանը թեթև մարմնական վնասվածք հասցնելու հոդվածով, որն առավելագույն պատիժ Է սահմանում երկամսյա կալանքը: Սա ակնհայտորեն արարքի սխալ որակում է, որովհետև միջադեպը կապված Է նախընտրական քարոզչության հետ, և ուրեմն՝ պետք Է որակվի ՔՕ 149 հոդվածով, որ վերաբերում Է ընտրական իրավունքի իրացման համար հարուցված խոչընդոտներին, ինչը զուգորդվել է բռնությամբ:
Այս պարագայում լուրջ պատիժ է սահմանված` 2-5 տարվա ազատազրկում»:










































