Վենեսուելան Սիրիային նավթի նոր մատակարարումներ չի իրականացրել: Այս մասին հայտարարել է լատինաամերիկյան այդ երկրի նավթի նախարար Ռաֆայել Ռամիրեսը:
«Մենք արդեն մի քանի անգամ նավթ ենք մատակարարել այդ երկրին, ինչի մասին ժամանակին հայտարարել ենք, դրանից հետո առաքումներ այլևս չեն եղել»,- ասել է Ռամիրեսը վենեսուելական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում:
Նա նաև տեղեկացրել է, որ իր երկիրը նավթ և նավթամթերք չի մատակարարել Իրանին և չի էլ պատրաստվում անել դա:
Տեղեկացնենք, որ չնայած մի շարք արևմտյան պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից կիրառված պատժամիջոցներին, Վենեսուելան մի քանի անգամ դիզելային վառելիք է մատակարարել Սիրիային:










































