Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի` Ուորեն Բաֆեթի մոտ հայտնաբերվել է շագանակագեղձի քաղցկեղ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը` տեղեկացնելով, որ այս մասին հայտարարել է հենց ինքը` Բաֆեթը:
Berkshire Hathaway ընկերության ղեկավարը հավելել է, որ իր կյանքին վտանգ չի սպառնում, քանի որ հիվանդությունը հայտնաբերվել է զարգացման վաղ շրջանում, սակայն միլիարդատերը պետք է բուժման կուրս անցնի:
Տեղեկացնենք, որ 81-ամյա Բաֆեթի կարողությունը, ըստ Forbes ամսագրի, կազմում է 44 մլրդ դոլար:










































