Ամերիկյան անօդաչու թռչող համակարգը Եմենի հարավ-արևելքում` Շաբվայում, ոչնչացրել է “ալ-Քաիդայի” հինգ գրոհայինների: Այս մասին հայտարարել է տեղի իշխանությունների ներկայացուցիչը: Նրա խոսքերով` Հարամա շրջանում ծայրահեղականների դիրքերը սկսել է ռմբակոծվել ապրիլի 16-ի երեկոյան:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ամերիկյան անօդաչուի համանման հարվածից զոհվել էին “ալ-Քաիդա” կազմակերպության տեղական ճյուղի երեք պարագլուխներ:
ԱՄՆ-ը պաշտոնապես չի ճանաչում իր անօդաչուները Եմենի տարածքում, այլ այս երկրին օգնում է ալ-Քաիդայի դեմ պայքարում` տրամադրելով նյութական և տեխնիկական օգնություն : Սակայն եղած տեղեկատվության համաձայն ամերիկացիները Եմենի տարածքում նաև ռազմական գործողություններ են ծավալում, այդ թվում` անօդաչուների կիրառմամբ:






































