Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն հրավիրված արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել ՀՅԴ կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Բենիկ Համբարձումյանի գրանցումը` հիմք ընդունելով նրա` նոտարական կարգով վավերացված ինքնաբացարկի մասին դիմումը:
Արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկման արդյունքում մերժել է նաև թիվ 19 ընտրատարածքում ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Հակոբ Հակոբյանի դիմումը:
Նիստում մերժվել է Ռուբեն Թորոսյանի մի շարք դիմում-բողոքներով վարչական վարույթների հարուցումը: Այս մասին հաղորդում են ԿԸՀ մամլո ծառայությունից:











































