Երկու հետազոտողներ կարծում են, որ 40 տարի հետո տղամարդկանց սեռական ցանկությունները կբավարարեն ռոբոտ-մարմնավաճառները:
Daily Mail-ը հաղորդում է, որ Նոր Զելանդիայում ապրող հետազոտողներ Յան Եոմենը և Մայքլ Մարսն իրենց Robots, Men And Sex Tourism գիտական աշխատության մեջ փորձել են պատկերել, թե ինչպիսին կլինի սեքս-արդյունաբերությունը 2050 թվականին:
Նրանք գրում են, որ տղամարդը կվճարի 6200 ֆունտ սթեռլինգ և իր ճաշակին համապատասխան ռոբոտ-մարմնավաճառ կընտրի, որը նրա համար կանի ամեն ինչ: Հետազոտողներն անգամ գտնում են, որ նման «սեքս-մեքենաներն» անվնաս կլինեն, և սեռական հիվանդությունները կպակասեն, ինչպես նաև կդադարի մարդկային թրաֆիքինգը:

















































