Thursday, 18 06 2026
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան

ՀՀԿ–ի նախընտրական քարոզարշավը Սյունիքի մարզում

Հայաստանի հանրապետական կուսակցությունը տարածել է մամլո հաղորդագրություն՝ Սյունիքի մարզում ՀՀԿ–ի նախընտրական քարոզարշավի մասին։ Դրանում ասվում է.

«17 ապրիլի, 2012

Սյունիքի մարզում շարունակվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավը: Այսօր ՀՀԿ նախագահը հանդիպումներ է ունեցել Գորիսի, Սիսիանի, Դարբասի, Գորհայքի և մարզի մի շարք այլ բնակավայրերի ընտրողների հետ:

Գորիսում Սերժ Սարգսյանը ներկայացնելով ՀՀԿ նախընտրական ծրագրի հիմնադրույթները՝ ընդգծել է, որ դրանք ներառում են մեր կյանքի բոլոր ասպարեզները, և Հանրապետական կուսակցության համար չկան երկրորդական հարցեր: «Մենք հավակնոտ ենք: Բարձր մշակույթն ու քաղաքակրթությունը մեր տունն են, և մենք ուզում ենք տուն վերադառնալ: Ես իրավունք ունեմ ասել այս խոսքերը Սուրբ Գրիգոր Տաթևացու տանը, որ քրիստոնյա աշխարհի ամենամեծ աստվածաբան փիլիսոփաներից մեկն է:

Մշակույթը միայն արվեստի գործերը չեն: Լայն առումով այն հզոր զենք է, որին տիրապետում էին մեր մեծերը: Այն մեզ պաշտպանում է նույնիսկ հազար տարվա հեռվից: Բայց մեզ նոր ու ժամանակակից զենքեր են պետք: Պետականության արդիական մշակույթ. Ահա՛ մեր նոր տունը, ահա՛ մենք ուր ենք գնում և ուր ենք առաջնորդում ձեզ»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Կուսակցության ղեկավարի խոսքով, այս լուրջ պահին չեն կարող լինել մերոնքականներ և ձերոնքականներ: «Մեզ պատգամել են. «Մի ժողովուրդ` մի ընտանիք. ազգերի մեջ գուցեև միայն դո՛ւ իրավունք չունես ներքուստ պառակտված լինելու»: Նժդեհն է պատգամել: Իսկ մենք ասում ենք, որ ահա այս միակամ ընտանիքն է, որ կարող է տուն վերադառնալ»,-Գորիսում ասել է ՀՀԿ նախագահը:

Սիսիանցիներին Սերժ Սարգսյանը ներկայացրել է անցած մի քանի տարիներին կառավարության կողմից տարբեր բնագավառներում, այդ թվում՝ սոցիալական քաղաքականության ուղղությամբ իրականացված քայլերը, դրանց արդյունքներն ու շարունակական ծրագրերը, որոնք, Հանրապետական կուսակցության նախագահի հավաստմամբ, ամբողջությամբ ուղղված են յուրաքանչյուր քաղաքացու հոգսերի թեթևացմանն ու կյանքի պայմանների բարելավմանը: «Մենք ասում ենք «արդարություն յուրաքանչյուրի համար», ասում ենք «յուրաքանչյուրին հարմար հարկային համակարգ և գործարար միջավայր», ասում ենք «բարձրակարգ առողջապահություն յուրաքանչյուրի համար» և զարգացող գյուղատնտեսության նպատակը կապում ենք հարմարավետ գյուղի գաղափարի հետ:

Սիրելի՛ սիսիանցիներ,
Մեզնից յուրաքանչյուրը՝ մեր պետությունն է: Եթե մենք դա չհասկանանք, լավ պետություն երբեք չենք ունենա: Միայն ու միայն այդ գիտակցությամբ կարող ենք մեր պետությունը զարգացնել: Այլ ճանապարհ չկա, մյուս ճանապարհները շատ վտանգավոր են:

Մենք պետք է լինենք բոլորը՝ մեկի և մեկը՝ բոլորի համար: Դա է Հանրապետականը քարոզում: Այդ ուղերձով ենք մենք ներկայանում հասարակական-քաղաքական հարբերություններում, այդ տրամաբանությամբ ենք կառուցում մեր սոցիալական քաղաքականությունը»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Ինչպես Գորիսում, այնպես էլ Սիսիանում և Սյունիքի մարզի այլ բնակավայրերում ընտրողների հետ հանդիպմանը ՀՀԿ նախագահը խոսել է հանդուրժողականության մթնոլորտում լավ ընտրությունների անցկացման կարևորության մասին՝ ընդգծելով, որ լավ ընտրություններ անցկացնելը հերթական քայլն է դեպի իրականություն, որը բոլորս միասին ենք ուզում կառուցել: Սերժ Սարգսյանը հաջողություն և ամուր հավատ է մաղթել սյունեցիներին:

ՀՀԿ նախագահը վստահեցրել է, որ Սյունիքը նոր վերելք է ապրելու՝ թե՛ տնտեսական, թե՛ մշակութային: Քայլելու է 21-րդ դարին համընթաց. «Ունենալու ենք նորոգ ու երիտասարդ Սյունիք, որ նույն Գրիգոր Տաթևացու և Դավիթ Բեկի Սյունիքն է, Օրբելյանի և Մխիթար Սպարապետի Սյունիքն է, Բակունցի և Ադոնցի Սյունիքն է, մե՛ր Սյունիքն է, բայց` ավելի լավը:

Հավատա՛նք, որ փոխենք»,- սյունեցիներին կոչ է արել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում