Thursday, 04 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մեր խնդիրն է ժամանակին կանխարգելել ընտրական գործընթացներում հնարավոր խախտումները. Սամվել Նիկոյան

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ապրիլի 17-ին Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ նախագահին կից մոնիթորինգային խմբի հերթական հանդիպումը:

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից բացի, հանդիպմանը մասնակցել են նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ու Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի հախագահ Գրիգոր Ամալյանը: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը տեղեկացրել է, որ դեռևս մարտի 7-ին հասարակական կազմակերպությունների կողմից իրեն է ուղղվել ՀԿ-ների քննարկումների արդյունքում ձևավորված հարցերի ու առաջարկների մի փաթեթ, որն առնչվում է Ընտրական օրենսգրքի մի շարք դրույթների ոչ միանշանակ մեկնաբանություններին, ընտրական գործընթացներում ԿԸՀ և ՀՌԱՀ լիազորություններին ու գործառույթներին:

Հերթով քննության են առնվել հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված հարցադրումները, որոնց Տիգրան Մուկուչյանն ու Գրիգոր Ամալյանը տվել են սպառիչ պատասխաններ: Մասնավորապես հարցապնում էր արվել ընտրություններին զինվորների մասնակցության վերաբերյալ, այդ թվում` իբր վերջիններիս կողմից բաց կամ կրկնակի քվեարկությունների դեպքերի առնչությամբ: Տ. Մուկուչյանը փարատել է ներկաների մտավախությունը` նշելով, որ առնվազն վստահված անձանց և դիտորդների ներկայությունն ընտրատեղամասերում բացառում է նման դեպքերի հնարավորությունը: Բացի այդ, ընտրատեղամասերում հնարավորություն կա տեսա և լուսանկարահանում իրականացնել, իսկ քվեարկելուց հետո զիվորական գրքույկներում կատարվում է համապատասխան նշում : Ինչ վերաբերում է քվեաթեթիկների վրա տարբեր գույնի գրիչներուվ նշումներին, ԿԸՀ նախագահը տեղեկացրել է, որ բոլոր տեղամասերն ապահովվում են գրիչներով, օրվա ընթացքում դրանք ավելացվում են ըստ պահանջի, միաժամանակ` կարգը թույլ է տալիս ընտրողին իր գրիչով կատարել նշում:

Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ ներկա դրությամբ որպես տեղական դիտորդ արձանագրվել է 17000 մարդ, որը դեռ վերջնական թիվը չէ, ինչը հնարավորություն կտա ամբողջ ծավալով վերահսկողություն իրականացնել: Նշվել է, որ տպագրվել է աննախադեպ քանակությամբ ճանաչողական նյութ, ինչի շնորհիվ ընտրողը հնարավորություն կունենա տեղեկանալու իր իրավունքների մասին: ԿԸՀ-ում սահմանված կարգով արձագանքում են ստացված բոլոր դիմումներին, ինչպես նաև լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներին: ԿԸՀ նախագահը քաղաքական ուժերին, ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին հորդորել է իրենց հայտարարություններում, հրապարակումներում, հաղորդումներում լինել փաստարկված, հասցեական և զերծ մնալ չճշտված, խոսակցությունների ու բամբասանքների մակարդակով լուրերի տարածումից: Նրա խոսքով` եթե նպատակ կա կանխարգելելու խախտումները, ապա պետք է մատնանշվի կոնկրետ փաստը:

Տիգրան Մուկուչյանն անդրադարձել է նաև ընտրական հանձնաժողովների կազմման գործընթացին, վերապատրաստման դասընթացներին, ԿԸՀ գործունեության թափանցիկությանը: Այս իմաստով նա կարևորել է հանձնաժողովի նորացված կայքի շահագործումը, որն էապես դյուրացրել է ընտրական գործընթացներին հետևելը:

ՀՌԱՀ հախագահ Գրիգոր Ամալյանը ներկայացրել է հանձնաժողովի կողմից իրականացվող` հեռուստաընկերությունների հաղորդումների տասնօրյա մոնիթորիգի արդյունքները, այն մեթոդաբանությունը, որով առաջնորդվում են իրենց գործառույթներն իրականացնելիս:

«Մեր խնդիրն է ժամանակին կանխարգելել ընտրական գործընթացներում հնարավոր խախտումները, առավելագունս ապահովել Ընտրական օրեսգրքի ճշգրիտ կիրառությունը»,- նշել է ԱԺ նախագահը : Նա մասնավորապես մտահոգիչ է համարել այն լուրերը, ըստ որոնց` արդեն կողմերի միջև արձանագրվել են բախումներ: Այս խնդիրը ևս, ըստ Սամվել Նիկոյանի, առաջիկայում հարկ է ներառել մոնիթորինգային խմբի օրակարգում` հետագայում համանման դեպքերը բացառելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում