Լenta.ru –ն՝ հղում անելով Ecology Letters ամսագրին գրում է, որ ծովային մարջանների պլանուլաները նախընտրում են տեղավորվել այնպիսի մակերևույթների վրա, որոնք ծածկված են ջրիմուռներով: Գիտնականների խոսքով՝ այդ ջրիմուռների վրա մարջաններն իրենց զգում են, ինչպես դրախտում:
Հետազոտողները պարզել են, որ թթվայնության բարձրացման հետ մարջանների նախասիրությունները փոխվել են: Թթվայնության այն մակարդակի պայմաններում, որը նախատեսված է 21-րդ դարի վերջի համար, մարջանների 45 տոկոսը կփախչի ջրիմուռներից:
Մթնոլորտում ածխածնային գազի ավելացումը պատճառ է դառնում նման հետևանքների: Ջուրը կլանում է գազը և դրա միջոցով ավելացնում թթվայնության քանակը:
Գիտնականները պարզել են նաև, որ ջրի բարձր թթվայնությունը ուժեղացնում է ձայնարձակումը: 2050 թվականին ձայնը ջրի միջոցով 70 տոկոս ավելի հեռու կգնա, քան այժմ: Այլ կերպ ասած՝ կետերի ու դելֆինների համար օվկիանոսը շատ աղմկոտ կդառնա:






































