Ամերիկյան հայտնի դերասան, օսկարակիր Մարգան Ֆրիմանը հերքել է իր «թոռնուհի» Էդին Հայնեսի հետ մոտալուտ ամուսնության մասին լուրերը: 27-ամյա Հայնեսը Ֆրիմանի առաջին կնոջ աղջիկն է: Այս մասին տեղեկացնում է rbc.ru-ն՝ վկայակոչելով TheWrap-ի հետ դերասանի հարցազրույցը:
Հոլիվուդյան աստղը ափսոսանքով նշել է, որ մամուլը տարածում է ցանկացած անհավանական լուր՝ վարկանիշի բարձրացման և տպաքանակի ավելացման համար: Դերասանի ամուսնության մասին խոսում են արդեն 3 տարի:
Ստահոդ լուրերի տարածումը մամուլում խիստ բացասաբար է ազդել Ֆրիմանի կարիերայի և հասարակության աչքում նրա իմիջի վրա: Ֆրիմանին մեծ ճանաչում են բերել այնպիսի կինոնկարներ, ինչպիսիք են «Ամենակարող Բրյուսը», «Սլեվինի երջանիկ թիվը», «Հորիզոններ»,«Փախուստ Շոուշենկից» և այլն:










































