Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի զորամասերից մեկում գրանցվել է զինված միջադեպ: Ադրբեջանի արևմտյան հատվածում ընկած Գյոյգյոլի զորամասում ադրբեջանցի զինծառայողն իր ինքնաձիգով սպանել է երկու և վիրավորել է մեկ զինծառայողի: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:









































