Saturday, 06 06 2026
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
18:50
Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում
Ձերբակալվել է 194 անձ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով
18:30
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով
Վարժական հավաքից խուսափելը պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ. դատախազություն
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն Արտաշատի 100-ից ավելի ընտրողի 100.000-500.000 ՀՀ դրամ ընտրակաշառք է տվել․ ՔԿ
17:50
ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:30
Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար

Մարդիկ իրենց պատեպատ են տալիս մրցանակների համար. Ս. Շահգելդյան

Մարդիկ իրենց պատեպատ են տալիս մրցանակների համար. այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ տարվա լավագույն երգչուհի ճանաչված Սոնա Շահգելդյանը:

Նա նշեց, որ այս մրցանակին երկու տարի առաջ էր սպասում, բայց, չստանալով այն, չէր հուսահատվել: Երգչուհին դրական համարեց այն, որ իր աշխատանքը գնահատեցին:

«Իմ կյանքում մրցանակները նշանակություն չունեն, բայց կարևոր են: Ունեմ բազմաթիվ մրցանակներ: Ստացել եմ մրցանակ նաև «Արմենիա» մրցանակաբաշխության ժամանակ և արժանացել տարվա լավագույն երգչուհի կոչմանը: Երկու մրցանակներն էլ ինձ համար հաճելի են, բայց հայրենի հողի վրա ստացածն ավելի թանկ է: Այս տարվա մրցանակաբաշխությունը շատ արդար էր»,- նշեց երգչուհին` հավելելով, որ ինչ մրցանակ ստացել է, նախապես չի իմացել դրանց մասին, միշտ անակնկալ է եղել:

Նա նաև նշեց, որ նախորդ տարիներին չի պայքարել մրցանակ ստանալու համար, ես ուրախ դուրս եմ եկել դահլիճից: Սակայն երկու տարի առաջ մրցույթում հաղթելուց և երգիչ Մհերի հետ ունեցած համերգից հետո ունեցել է մեծ մենահամերգ, և, ըստ նրա, ցանկալի կլիներ, որ մրցանակ ստանար այդ ժամանակ:

Տարվա լավագույն երգչուհի ճանաչված Սոնա Շահգելդյանի համար երգչուհին երգչուհի է, երբ կարողանում է կենդանի ձայնով երգել:

Անդրադառնալով հետագա անելիքներին` նա տեղեկացրեց, որ այժմ առաջարկներ չունի, շարունակում է աշխատել և մատուցելու է բազմաթիվ անակնկալներ:

«Ես ունենալու եմ մենահամերգներ արտերկրում, հանդես կգամ նաև զուգերգերով: Դրանք կկատարվեն արտերկրի երգիչների հետ: Սիրում եմ այդ ամենի մասին խոսել իրագործվելուց հետո»,- նկատեց Սոնա Շահգելդյանը:

Հարցին՝ բացի Էրիկից, ո՞ւմ էր պատկերացնում որպես տարվա լավագույն երգիչ, Ս. Շահգելդյանը պատասխանեց՝ Էրիկին սիրում է, բայց կնշի նաև Մհերի անունը: Ըստ նրա` նա միշտ աշխատում է շատ լավ և ունի շատ լավ վոկալ:

«Նրան ևս տեսնում էի որպես տարվա լավագույն երգիչ: Էրիկի բախտը բերեց, որ իրեն ավելի շուտ տվեցին մրցանակը, ուրախ եմ, որ արդարություն կա: Լավագույն երգչուհիներ են ինձ համար էմմին, Աննա Խաչատրյանը, Լիանան: Ես ձգտում եմ մեծ բարձունքների ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Ես արտասահմանյան երգիչներին շատ եմ գնահատում, բայց չեմ ցանկանում նրանց նմանվել»,- հավելեց Սոնա Շահգելդյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում