РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը հուսով է, որ Իրանը կկատարի իր միջուկային ծրագրի վերաբերյալ ստանձնած պարտավորությունները: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը.
«Իրանի և «Վեցյակի» միջև բանակցային ընդմիջումը լիովին ընդունելի է, առավել ևս, որ այն հագեցած է լինելու կոնկրետ աշխատանքով: Իրանի և «Վեցյակի» միջև բանակցություններում գլխավոր առաջադրանքը դրանց գործնական բովանդակությունն է: Իրանն իրավունք ունի խաղաղ նպատակներով օգտվել միջուկային էներգիայից, սակայն իրավունքն առանց պարտավորության չի լինում:
Ներկայիս դրությամբ Ռուսաստանը չունի այնպիսի տվյալներ, որոնք կհաստատեին Իրանի միջուկային ծրագրի ռազմական բնույթը: Սակայն Ռուսաստանը մտահոգ է, որ Իրանի միջուկային ծրագրի որոշ ասպեկտներ չեն համապատասխանում ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերի պահանջներին: Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի թեժացումը չի նպաստում բանակցային գործընթացին: Պետք է աջակցել Ստամբուլում վերցված բանակցային տեմպին և չշեղվել ուղուց»:








































