Ֆրանսիական TF1 հեռուսաատլիքը հաղորդում է, որ փարիզյան «ՊՍԺ»-ն ցնկանում է գնել «Տոտենհեմ»-ի 22-ամյա ֆուտբոլիստ Գարետ Բեյլին: Ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «ՊՍԺ»-ն պատրաստ է վճարել 60 մլն եվրո:
«ՊՍԺ»-ն գալիք ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում է ուժեղացնել ակումբի կազմը և Բեյլի տրանսֆերը կլինի այդ գնումների զարդը:
Հիշեցնենք, որ օրերս «Բարսելոնա»-ն հայտարարել էր, որ պատրստվում է 50 մլն եվրո վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի համար:








































