Thursday, 18 06 2026
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո

Ադրբեջանը ՄԱԿ ԱԽ-ի ընտրություններում Հունաստանի և Կիպրոսի աջակցությունը ստացել է ինքնահռչակ ՀԿԹՀ-ի հաշվին

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը հրաժարվել է այս զբոսաշրջային սեզոնում ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության (ՀԿԹՀ) հետ չարտերային թռիչքներ կազմակերպելուց: Այս մասին հայտարարել է ՀԿԹՀ-ի զբոսաշրջային ասոցիացիաների ղեկավար Օրհան Թոլունը:

Վերջինիս խոսքերով՝ Ադրբեջանն այդ քայլին գնացել է Հունաստանի և Կիպրոսի Հանրապետության գործադրած ճնշման հետևանքով. «2011 թվականի հոկտեմբերին Ադրբեջանը ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ ընտրվելիս համաձայնել է Աթենքի ու Նիկոսիայի ներկայացրած նախապայմանին, ըստ որի՝ նա պետք է դադարեցնի ՀԿԹՀ-ի հետ ավիահաղորդակցությունը՝ ստանալու համար այդ երկու երկրների աջակցությունը ՄԱԿ ԱԽ-ի ընտրություններում:

Դրա համար էլ մեզ մոտ զգալիորեն նվազեց ադրբեջանցի զբոսաշրջիկների թիվը: Այսինքն՝ մենք ականատես եղանք, որ Նիկոսիան ու Աթենքը դիմել են շանտաժի: Սակայն մենք հավատում ենք, որ մեր ադրբեջանցի եղբայրները կվերսկսեն չարտերային թռիչքները դեպի ՀԿԹՀ»:

Հիշեցնենք, որ ներկայումս պաշտոնական Անկարան սպառնում է, որ եթե մինչև հուլիսի 1-ը՝ Կիպրոսի կողմից ԵՄ-ի նախագահության ստանձնումը, լուծում չստանա կիպրական հարցը, ապա ՀԿԹՀ-ն կվերանվանվի «Կիպրոսի թուրքական պետություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում