Քիչ առաջ Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյից ոչ հեռու տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6.5 մագնիտուդ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ամերիկյան երկրաբանական ծառայության տվյալներով` երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաքից 116կմ հեռավորության վրա, խորությունը կազմել է 25,9կմ: Այս պահի դրությամբ ցունամիի վտանգի մասին չի հաղորդվում: Տեղեկություններ չկան նաև զոհերի և տուժածների մասին:








































