«Այս հարցման արդյունքներին կարելի էր ուշադրություն չդարձնել և համարելով հերթական կեղծ սոցհարցում, ընդհանրապես չանդրադառնալ, եթե մեզ տեղեկություն չհասներ, որ սա լինելու է ապագա խորհրդարանի մոդելը»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Եվ այսպես, լավատեղյակ աղբյուրները տեղեկացնում են, որ ապագա Աժ-ն, ըստ իշխանական ծրագրի, ունենալու է հետևյալ տեսքը. ՀՀԿ՝ 24 տոկոս, ԲՀԿ՝ 22 տոկոս, ՕԵԿ՝ 16, ՀՅԴ՝ 14, ՀԱԿ՝ 11, և «Ժառանգություն»՝ 5 տոկոս: Կհաջողվի՞ արդյոք այս ծրագիրն իրականություն դարձնել, կերևա ուղիղ 20 օր անց»:










































