Apple ընկերությունն այսօր հայտարարել է, որ նոր iPad-ն ուրբաթ օրվանից արդեն կվաճառվի ևս 12 երկրներում, այդ թվում՝ Հարավային Կորեայում։
PCmag.com-ը հաղորդում է, որ, բացի Հարավային Կորեայից, երրորդ սերնդի պլանշետը կվաճառվի նաև Վենեսուելայում, Դոմինիկյան Հանրապետությունում, Պանամայում, Սալվադորում, Բրունեյում, Խորվաթիայում, Կիպրոսում, Գվատեմալայում, Մալայզիայում և Ուրուգվայում:
Ուրբաթ օրվանից պլանշետը հասանելի կլինի նաև Կոլումբիայում, Էստոնիայում, Հնդկաստանում, Իսրայելում, Լատվիայում, Լիտվայում, Մոնտենեգրոյում, Հարավային Աֆրիկայում, Թայլանդում:
iPad-ի գները կմնան նույնը: Տարբեր մոդելների համար գինը կարող է հասնել մինչև 829 դոլարի: Apple–ը հայտնել է, որ 4G LTE մոդելը հասանելի է միայն ԱՄՆ-ում և Կանադայում:









































