Երկուշաբթի` հոկտեմբերի 11-ին, թանկարժեք մետաղների գները շարունակել են աճել: Նյու-Յորքում ոսկին հասել է 1354,9 դոլարի` մեկ տրոյական ունցիայի դիմաց` աճելով 0,51%-ով, արծաթը` 23,3$/տր.ունցիա (0,26%), պլատինը` 1692$/տր.ունցիա (-1,12%), պալադիումը` 591$/տր.ունցիա (0,34%). Սակայն վերլուծաբանները նշում են, որ շուկան բավականին տաքացել է, և մոտ ժամանակներս սպասվում է գների հստակեցում: Դրան կնպաստի նաեւ այն փաստը, որ մետաղների թանկացման ընդհանուր ֆոնին արտադրողներն սկսել են ավելի շատ առաջարկել, քան շուկայի պահանջն է: