Սիրիայում մեկ տարուց ավել տևող զինված հակամարտության հետևանքով մահացել է 11000 մարդ: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը` հղում կատարելով Լոնդոնում գտնվող «Մարդու իրավունքների իրականացման մոնիթորինգի սիրիական կենտրոնի» (OSDH) տվյալներին:
«Սպանվել է 7.972 խաղաղ բնակիչ և 3.145 զինվոր, որոնցից գրեթե 600-ը դասալիքներ են եղել»,- հաղորդում է OSDH-ը։
Իրավապաշտպան կազմակերպությունը ունի զոհված խաղաղ բնակիչների անունների ցուցակը, որտեղ նշված են նաև նրանց սպանության պատճառները:
Արևմտյան լրատվամիջոցներն անընդհատ հրապարակում են OSDH-ի տրամադրած տեղեկատվությունը:











































